Անգլիական նշանաւոր գրող էմիլի Բրոնտեն (1818-1884) պատկերում է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբի անգլիական գաւառի կեանքը:
Վէպի գլխաւոր հերոսի բովանդակալից ու խոր ներաշխարհը խեղտւած է սոցիալական անարդարութեամբ: Նա համակւած է խոր ատելութեամբ շրջապատող հասարակութեան հանդէպ: Իր վրէժխնդրութեան զէնքը դարձնելով փողի իշխանութիւնը, նա դաժանօրէն պատժում է իր թշնամիներին:
«Ոճիր և պատիժ» Ֆ. Մ. Դոստոևսկու ամենանշանաւոր ստեղծագործութիւններից է, գրողի մտահեղացումները, նրան հուզող պրոբլեմները հանրագումարի բերող վէպ:
Հայերէն լեզւով I հրատարակութիւնը Լոյս է ընծայել «Հայպետհրատ» հրատարակչութիւնը, 1962 թ.:
«Պյոտր առաջին » վէպը, որի վրայ հեղինակը աշխատել է 16 տարի , մի էպոս է Ռուսաստանի , ռուս ժողովրդի ճակատագրի մասին ՝ նրա զարգացման բեկումնային շրջաններից մէկում: 1941 թ. «Պյոտր Առաջին» վէպի համար Ա. Ն. Տոլստոյին շնորհւել է ՍՍՀՄ պետական մրցանակ:
«Վարպետը և Մարգարիտան» սովետական նշանաւոր գրող Մ. Ա. Բուլգարովի վերջին և ամենանշանակալի ստեղծագործութիւնն է՝ Պիղատոսի և Յեշուայի պատմութիւնը, լուծւած որպէս մարդու պատասխանատութեան բարոյական պրոբլեմ, Վարպետի և մարգարիտայի սիրո ֆանտաստիկ պատմութիւնը:
Գրքում զետեղւած է նաև «Թատերական վէպ» անաւարտ ստեղծագործութիւնը:
Բուլգրովի գործերը հայերէնով լոյս են տեսնում առաջին անգամ: