Զ. Բալայեանի ներկայ գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ «Հայկաշէն» եւ «Մտորումներ»:
«Հայկաշէնում» հեղինակն իր խոհերն է կիսում հայոց համազգային շարժման, նրա արդի խնդիրների, հեռանկարների շուրջը:
«Մտորումները» մասամբ տպագրւած հեղինակի այն ակնարկներն են, որոնցում դրսեւորւել են գրող-հրապարակախօսի անհանգստութիւնները՝ Հայաստանի բնապահպանութեան, սոցիալական բնոյթի շատ ու տարբեր կնճռոտ հարցերի վերաբերեալ:
Բալայեանի «Ճանապարհը» ուղեգրութիւնների գիրք է՝ԱՄՆ եւ Կանադայի հայկական գաղթօջախներում,հայաբնակ բոլոր բնակավայրերում կատարած ուղեւորութիւնների արդիւնքը,շաղախւած Հայրենիք-Սփիւռք արմատական կապերի,համազգային զարթօնքի արդի ժամանակներում,վերակառուցման պայմաններում կատարւող փոփոխութիւնների շուրջ խորհրդածութիւններով,մեկնաբանութիւններով:
Հրապարակախօսական տաք շնչով,իրադարձութեան,երևոյթի քննման հրատապութեան շեշտով հեղինակը արծարծում է շատերին հուզող հարցեր: