Պատմավէպը տրամաբանական շարունակութիւնն է «Ճակատագիրն հայոց» վէպի: «Առաւօտ լուսոյ» պատմավէպը արտացոլում է 19-րդ դարի Անդրկովկասի ժողովուրդների ներքին և արտաքին հարաբերութիւնները՝ կապաւած Ռուսաստանին միանալու ճակատագրի հետ: Հայաստանը պարսկական և թուրքական ծանր լծից ազատագրւելու հետ մեկտեղ լուսաբանւում է Խ. Աբովեանի կեանքն ու գործունէութիւնը՝ հայ ազգային-ազատագրական շարժման էտապում:
Ս. Այւազեանի «Բարի առաւօտ» վէպը պատկերում է տնտեսապէս ետ մնացող մի շրջանի վերափոխութիւնը կուսակցութեան 22-րդ համագումարից յետոյ: Շրջկոմի երիտասարդ քարտուղար Արշաւիր Դագեսեանը, յաղթահարելով անհատի կուլտի հետևանքով ստեղծւած դժվարութիւնները թէ տնտեսական կեանքում և թէ մարդկանց գիտակցութեան մէջ, կարողանում է դուրս բերել շրջանը նեղ վիճակից ու հասցնել առաջաւորների շարքը:
Գրքում զետեղւած են նաև պատմւածքներ և ակնարկներ՝ նոյնապէս նւիրված մեր գիւղի մարդկանց, նրանց ստեղծագործ առօրեայի պատկերմանը:
Պատմւածքների, նովելների, արձակ բանաստեղծութիւնների այս ժողովածուն հիմնականում ընդգրկում է հեղինակի վերջին տարիների ստեղծագործութիւնները, որոնցում շոշափւում են սիրոյ, ընտանիքի, մարդկային փոխյարաբերութիւնների հարցեր:
«Տուր ձեռքդ կեանք» վէպում հեղինակը լիրիկական շնչով նկարագրում է Հայաստանում Սովետական իշխանութեան հաստատման առաջին տարիներից մինչև 1930 թւականի ժամանակաշրջանի իրադարձութիւնները, այն դժւարութիւնները, որ ստեղծել էր նոր կեանքի առաջընթացի ճանապարհին դեռևս այն ժամանակ ծայր առած անհատի պաշտամունքը: