Ժողովածուում զետեղւած են հայ մեծ յեղափոխական-դեմոկրատ գրողի չափածոյ և արձակ գործերը:
Առաջին բաժնում «Ազատութիւն»,«Մանկութեան օրեր».«Ապոլլոնին» և այլ հայրենասիրական բանաստեղծութիւններն են:
Երկրորդ բաժինը ընդգրկում է «Մեռելահարցուկ» վէպը, որտեղ հեղինակը կարևոր դիտոողութիւններ է կատարում գեղարւեստական ստեղծագործութեան և կեանքի կապի մասին,ինչպես նաև «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ» հռչակաւոր աշխատութիւնը:Ժողովածուն ամփոփում է նաև «Կիտիկա» ,«Սոս և Վարդիթերի», «Երկու տող» և այլ հրապարակախոսական գործերը:
Հատորն ընդգրկում է Մ. Նալբանդեանի՝ կեանքի վերջին շրջանում ստեղծված հրապարակախոսական և քննադատական աշխատութիւնները, որոնցից երկուսը՝ «երկու տողը» և «երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ» գրվել են արտասահմանում, իսկ միւսները՝ Պետրոպավլովեան բերդում:
Հատորն ընդգրկում է Մ. Նալբանդեանի 1846-1866 թթ. գրած 103 նամակներ:Արգելափակման տարիներին գրած ռուսերէն նամակներին կից ներկայացւած են հայերէն թարգմանութիւնները: Առաջին անգամ հատորում հրատարակւում են Նալբանդեանին ուղղւած 31 նամակ, որոնց հեղինակներ են Ի .Ս. Տուրգենևը, Մ. Ա. Բակունինը ,Ստ. Նազարեանը ,Սերովբէ Թագւորեանը և այլոք:
Հատորն ունի մանրամասն ծանօթագրութիւններ: