1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցաց աղետալի երկրաշարժից յետոյ հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնաւուրը երկու անգամ այցելեց նախնիների երկիրը, եղաւ աղետի գոտում:Հեղինակը որ այդ բոլոր օրերուն միշտ եղել է Ազնաւուրի կողքին, իր տպաւորութիւններն է կիսում ընթերցողի հետ՝ միաժամանակ նրա առաջ բացելով սիրելի երգչի կեանքի ծանօթ և որոշ անծանօթ էջերը:
Գրքում զետեղւած են նաև Ս.Գասպարեանի ֆրանսերենից կատարած աւելի քան 40 երգերի թարգմանութիւններ:
Ակնարկների, զրոյցների և յուշագրութիւնների այս ժողովածուն մեր երևելի մարդկանց դիմանկարների իւրատեսակ պատկերասրահ է, որտեղ անցած ու ներկայ ժամանակները սերտօրէն միահիւսւած են և վկայում են, թէ ում և ինչ պահ տւեցինք 20-րդ դարի երկրորդ կէսին, ում հետ և ինչով մտանք 21-դար: Ճանապարհներն այս ու այն կողմ են տարել մարդկանց, խառնել ճակատագրերը, սակայն մնացել են նրանց բարի անունները, ատեղծած գանձերը և հեղինակի կարօտը:
Գրքի հեղինակը երկար տարիներ թերթի թղթակից է եղել եւ բազմիցս նիւթեր է հրապարակել Վիլեան Սարոյեանի, Վիկտոր Յամբարձումեանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա-ի մասին: Այս գրքոյկում զետեղւած են որոշ հատւածներ նրա յիշողութիւններից:
Ստ. Զորեանի «Յուշերի գիրք» երկրորդ լրացւած հրատարակութիւնն է: Առաջին հրատարակութիւնը եղել է 1958 թ.: Գրքում զետեղւած յուշերը հրատարակւել են հեղինակի երկերի ժողովածուներում: