Վերջին տարիների Հայաստանեան հասարակական կեանքի օրինաչափութիւնները, Շիրւանզադէի երկերում պատկերւած իրականութիւնը, նրա բարձրացրած խնդիրները, առաջ քաշած գաղափարները դարձնում են չափազանց արդիական: Միւս կողմից Շիրւանզադէի գրողական վարպետութեան շնորհիւ նրա լաւագոյն երկերն առ այսօր մնում են իբրեւ գեղարւեստական չափանիշներ: Հատորում ընդգրկւած են մեծ գրողի լաւագոյն ստեղծագործութիւնները՝ «Քաւս» վէպը եւ «Պատւի համար» դրաման:
Փոքր արձակի հայ մեծագոյն վարպետներից մէկի՝ Ստեփան Զօրեանի երկերի մի հատորեակը ներառում է նրա լաւագոյն պատմւածքները, վիպակները, զրոյցներն ու պատկէրնեէը՝ քաղւած տարբեր տարիներին լոյս տեսած ժողովածուներից ու պատմւածաշարերից՝ «Տխոր մարդիկ», «Ցանկապատ», «Պատերազմ», «Խնձորի այգին» եւ այլն: