Գրքում ընդգրկւած են Մեծ Եղեռնի զոհ գնացած հայ գրողների մասին կենսագրական տվեալներ, լուսանկարներ, գրքերի մատենագիտութիւն, ինչպէս նաև նշումներ նրանց գրական ժառանգութիւնից:
« Միջօրեի Տիկինը» վեպում գլխավոր հերոսուհին ու իր մայրը իրենց շրջապատում օտար են, նրանք հրաժարվել են ազգությունից ու հավատից, ապրում են կեղծ ինքնությամբ: Ճակատագրի դեմ պայքարում նրանք ձախողվում են ու ժամանակի ընթացքում կորցնում խոսելու ունակությունը : Վերապրելու համար նրանք սովորում են լռել, որի հետևանքով էլ օտարանում և ուրանում են իրենց երեխաներին
Հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Շիրազի այս հատընտիրը ներառում է նրա լաւագոյն բանաստեղծութիւնները եւ «Անքաւելի մեղքը», «Բիբլիական», «Սիամանթօ եւ Խջեզարէ» պոէմները
Վերջին տարիների Հայաստանեան հասարակական կեանքի օրինաչափութիւնները, Շիրւանզադէի երկերում պատկերւած իրականութիւնը, նրա բարձրացրած խնդիրները, առաջ քաշած գաղափարները դարձնում են չափազանց արդիական: Միւս կողմից Շիրւանզադէի գրողական վարպետութեան շնորհիւ նրա լաւագոյն երկերն առ այսօր մնում են իբրեւ գեղարւեստական չափանիշներ: Հատորում ընդգրկւած են մեծ գրողի լաւագոյն ստեղծագործութիւնները՝ «Քաւս» վէպը եւ «Պատւի համար» դրաման: