Սոյն աշխատութիւնը սկսւում է հայագիտական ուսումնասիրութիւնների մի բնագաւառ, որի նիւթը հայ գրչութեան կենտրոնների պատմութիւնն է:
Այդ կենտրոններում է ստեղծւել հայ գրաւոր մշակոյթը, ձեռագիրը, կատարելագործւել հայ գիրն ու գրչութեան արւեստը, զարդագրութիւնը, մանրանկարչութիւնը, կազմարւեստը, դրանց կիրառման նիւթն ու գործիքը, հմտութիւնն ու վարպետութիւնը:
Քաջբերունքի Մեծոփավանքը սոյն բնագաւառի նշանաւոր կենտրոններից է, որը վերաճեց գրչութեան դպրոցի, որի պատմութեան, նրանից մեզ հասած ձեռագրական ժառանգութեանն ու գնահատութեանն է նւիրւած այս ուսումնասիրութիւնը:
Մեկնութիւն ժամակարգութեան : Արւած մեր սուրբ հայրեր Մովսէս Քերթողահօր եւ Սիւնիքի Ստեփանոս եպիսկոպոսի, նաեւ մեր երանելի հայրապետ Յովհաննէս Օձնեցու եւ երանելի մեր վարդապետների՝ Պօղոս Տարօնացու եւ Եսայի Նչեցու եւ մեր երիցս երանելի սուրբ հայր Գրիգոր Տաթեւացու եւ մի բանասէր գիտնականի՝ Մատթէոս Դպիրի կողմից