«Կանոնագիրք Հայոց» պատմա-իրաւաբանական նիւթերի ժողովածուն, իրաւամբ, հանդիսանում է հայ միջնադարեան բազմաբովանդակ մատենագրութեան խոշոր յուշարձաններից մէկը: Այն կազմւել է VIII դարի առաջին քառորդում և բովանդակւում է IV-VII դարերի կանոնական որոշումները: Վաղ աւատական Հայաստանի հասարակական ներքին կեանքը ուսումնասիրելու համար բացառիկ կարևոր նշանակութիւն ունի այս աշխատութիւնը:
Կանոնագիրքը հանդիսանում է խիստ կարևոր ու ուշագրաւ սկզբնաղբիւր պատմաբանների, իրաւունքի, փիլիսոփայութեան և տնտեսագիտութեան պատմութեամբ զբաղւողների, բանասէրների, ազգագրագէտների, լեզւաբանների համար: Այն մեծ չափով կնպաստի վաղ միջնադարեան Հայաստանի սոցիալական քաղաքական և իրաւական հարցերի լուսաբանմանը:
Մի քանի տասնեակ ձեռագրերի բաղդատութեամբ կազմւած «Կանոնագիրք Հայոց»-ի գիտական-քննական բնագիրը լոյս է տեսնում առաջին անգամ:
Սոյն գիրքը հայ ժողովրդի մեծ վրիժառու ուսանող Սողոմոն Թեհլերյանի 1921 թւականի հունիսի 2-3ը տեղի ունեցած երկօրեայ դատավարութեան Սղագրությունմ է (նոյն թւականին Վիենաում հրատարակւել է դատավարութիւն Թալէաթ Փաշաի վերնագրով):
Նախնական հարցաքննութիւնը տեւել է 79 օր, սպանութեան օրւանից մարտի 15-ից մինչև հունիսի 1-ը:
Այս դատավարութեան փաստացի և բառացի Սղագրութեան միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է բազում փաստագրական նյութերի՝ կապւած թուք բարբարոսների կողմից հայ ժողովրդի հանդէպ իրականացւած աննախադեպ եղեռնի հետ: