چکیده : | Նախանձելի ճակատագրի է արժանացել այս գիրքը: Երբ այն լոյս տեսաւ Լեհերէն, անմիջապէս առաջ բերեց ընթերցողների լայն շրջանների չտեսնւած հետաքրքրութիւն և մամուլի խանդաւառ գնահատութիւնները:
Նրա հեղինակը, ականաւոր լեհ գրող և գիտնական Զենոն Կոսիդովսկին, ձեռնամուխ է եղել մի թեմայի, որ դարեր շարունակ ընդհանուր ուշադրութիւն է հրաւիրել իր վրայ : Նա դիմել է քրիստոնեական և հուդայական կրօնի «Սուրբ » գրքի՝ Բիբլիայի հետազոտութիւնները:
Հետաքրքրի, գրաւիչ, գեղարւեստական մեծ վարպետութեամբ գրւած այն գրքով հեղինակը ընթերցողներին ծանօթացնում է Բիբլիայի ուսումնասիրոյւթեամբ զբաղւող համաշխարհային գիտութեան նւաճումների հետ: Նա վկայակոչում է պատմութեան և հնագիտութեան, գրականագիտութեան և ուրիշ գիտութիւնների տւեալները ու ցոյց տալիս, ոչ թէ Բիբլիան ոչ թէ «աստծո շունչը» գիրք է, այլ հնադարեան ժողովուրդների շատ սերունդների կեանքն արտացոլող համաշխարհային գրականութեան մի յուշարձան:
Հեղինակը մանրամասն քննակրում է բիբլիական առասպելները, դրանք ենթարկում բազմակողմանի հետազոտութեան և ցոյց տալիս նրանց կապը հեռաւոր անցեալի լեգենդների, նրանց ծագման իսկական ակունքների հետ:
Գրքում բերւում են դարերի խորքից գիտնականների դուրս հանած բազում ապացոյցներ, բազում գիտական տեղեկութիւններ, որոնք վերջնականապէս մերկացնում են Բիբլիայի աստւածային ծագման առասպելը:
Առաջին անգամ հայերէն հրատարակւող «Բիբլիական աւանդապատումներ» գիրքը, անշուշտ, նոյնպիսի հետաքրքրութեամբ կընդունի և հայ ընթերցողը
|