Սոյն աշխատութիւնը սկսւում է հայագիտական ուսումնասիրութիւնների մի բնագաւառ, որի նիւթը հայ գրչութեան կենտրոնների պատմութիւնն է:
Այդ կենտրոններում է ստեղծւել հայ գրաւոր մշակոյթը, ձեռագիրը, կատարելագործւել հայ գիրն ու գրչութեան արւեստը, զարդագրութիւնը, մանրանկարչութիւնը, կազմարւեստը, դրանց կիրառման նիւթն ու գործիքը, հմտութիւնն ու վարպետութիւնը:
Քաջբերունքի Մեծոփավանքը սոյն բնագաւառի նշանաւոր կենտրոններից է, որը վերաճեց գրչութեան դպրոցի, որի պատմութեան, նրանից մեզ հասած ձեռագրական ժառանգութեանն ու գնահատութեանն է նւիրւած այս ուսումնասիրութիւնը: