Գևորգ Էմինի «Զինւորի օրագրից» գիրքը պարունակում է նրա պատերազմի և խաղաղութեան թեմաներով գրւած բանաստեղծութիւնները և պոէմները պատերազմի առաջին իսկ օրը գրւած «Նրան ուզում են սպանել վաղը» բանաստեղծութիւնը մինչև վերջերս խաղաղութեան մասին գրւած «Պառկել ու անթափ նայում եմ հողին» բանաստեղծութիւնը: Այդ բանաստեղծութիւնների և պոէմների համար ամէնից բնորոշը պատմականութեան ուժեղ զգացողութիւնն է, նրանց ներքին բնական կապը մեր ժողովրդի պատմական ճակատագրի և յատկապէս առաջին համաշխարհային պատերազմի տարիների տեղի ունեցած ողբերկագան իրադարձութիւնների հետ:
Գիրքը նւիրւում է Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի քառասնամեակին:
Գրքում զետեղւած են «Ճամփորդութիւն» իւրօրինակ վիպակը, ինչպէս նաև պատմողական և դատողական-վերլուծական էսսեներ՝փոքր կամ ծաւալուն, որոնքհայ, ռուս և համաշխարհային արւեստի ու գրականութեան հարցերն են շոշափում: Գրեթէ բոլոր այս երկերը, ամփոփւելով «Ոգուամրոցները» խորագրիտակ, մի հիմնական մտահոգութիւն են ի յայտբերում, ասեսմի ընդհանուր հայատար, որ կազմում է գրքի գլխաւոր թեման և առնչւում այս օրւայ աշխարհը հուզող կենսական խնդիրների, մանաւանդԱպագայի հոգսի հետ:
«Տրամվայը պարկ է գնում» ընդհանուր Խորագիրը կրող այս ժողովածուն ընդգրկում է հինգ պիես. «Տրամվայը պարկ է գնում», «Իմ սիրելի փոքրիկը», «Խրտվիլակը» և «Երջանիկ արքաձազնը»:
Տարբեր սերունդների, զանազան զբաղմունքի ու խառնւածքի տեր մարդիկ ձգտում են իւրովի, բայց առաքինի ու մարդավայել ապրելակերպի: Նրանք համակւածեն ընդհանուր կենսավարութեան, միմեանց բարեկամ ու սատարար լինելու, բարուն ու գեղեցիկին հասնելու ազնիւ մղումով: Այս պիեսներից մի քանիսը բեմադրւել են ոչ միայն մեր միութեան մայրաքաղաքներում, այլև մեր միութեան սահմաներից դուրս: