Անհայտ մարդիկ: Այսպէս էին անւանում իրենց կայարանամերձ գիւղի այն երեխաները, որոնք շրջում էին մարդկանց մէջ, իմանում նրանց հոգսերն ու կարիքները և իրենց ուժերի չափով օգնում նրանց, օգնում միանգամայն ծածուկ, եոթ հոգուց բաղկացած իրենց փոքրիկ խմբակով: Ովքեր էին այդ երեխաները, ինչպէս էին նրանք աշխատում, այդ մասին է պատմում վիպակը, որը նախատեսւած է միջին դպրոցական հասակի երեխաների համար:
«Տրամվայը պարկ է գնում» ընդհանուր Խորագիրը կրող այս ժողովածուն ընդգրկում է հինգ պիես. «Տրամվայը պարկ է գնում», «Իմ սիրելի փոքրիկը», «Խրտվիլակը» և «Երջանիկ արքաձազնը»:
Տարբեր սերունդների, զանազան զբաղմունքի ու խառնւածքի տեր մարդիկ ձգտում են իւրովի, բայց առաքինի ու մարդավայել ապրելակերպի: Նրանք համակւածեն ընդհանուր կենսավարութեան, միմեանց բարեկամ ու սատարար լինելու, բարուն ու գեղեցիկին հասնելու ազնիւ մղումով: Այս պիեսներից մի քանիսը բեմադրւել են ոչ միայն մեր միութեան մայրաքաղաքներում, այլև մեր միութեան սահմաներից դուրս: