Անհայտ մարդիկ: Այսպէս էին անւանում իրենց կայարանամերձ գիւղի այն երեխաները, որոնք շրջում էին մարդկանց մէջ, իմանում նրանց հոգսերն ու կարիքները և իրենց ուժերի չափով օգնում նրանց, օգնում միանգամայն ծածուկ, եոթ հոգուց բաղկացած իրենց փոքրիկ խմբակով: Ովքեր էին այդ երեխաները, ինչպէս էին նրանք աշխատում, այդ մասին է պատմում վիպակը, որը նախատեսւած է միջին դպրոցական հասակի երեխաների համար: