Գ. Խ. Ստեփանեանի «ուրւագիծ արևմտահայ թատրոնի պատմութեան» աշխատութեան Ա հատորը ներկայացնում է հայ թատրոնի պատմութեան շատ ուշագրաւ մի հատւածը՝ սկսած 19-րդ դարի սկզբից մինչև 1877-1878 թթ.: Առաջին անգամ փորձէ արւում սիստեմատիք մի շարադրանքի մէջ ուրւագծել արևմտահայերի թատրոնի պատմութիւնը սերտօրէն կապւած ժամանակի սոցիալ-քաղաքական կեանքի հետ, ցոյց տալով հայ թատրոնի խոշոր դէրը հայ ազատագրական պայքարի հրահրման, շահագործող դասակարգերի սուր քննադատութեան գործում:
Հեղինակը՝ օգտագործելով հայ պարբերական մամուլի բազմաթիւ օրգաններ, թատրոնի պատմութեանը վերաբերող գրքեր, արխիւային փաստաթղթեր, նաև թուրքական և օտար մի շարք աղբիւրներ, վերանայում է, ճշտում արևմտահայ թատրոնի պատմութեան հետ կապւած մի շարք հարցեր, վերագնահատում դրանք, իր առաջդրած տեսակետները հիմնաւորելով արժանայաւատ փաստերով: Գիտական նման մօտեցմամբ են ներկայացւած հայ ժողովրդական թատերախաղերը, դպրոցական թատրոնը, Կ. Պոլսի թաղային թատրոնները և մանաւանդ հայ առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի՝ «Արևելեան թատրոնի» քսանամեայ գործունէութիւնն իր տարբէր արտայայտութիւններով:
Գրքի վերջին գլուխներում սեղմ դիմանկարներով ներկայացածւած են հայ թատրոնի աչքի ընկնող ներկայացուցիչներն իրենց կեանքի ու բեմական գործունէութեան հիմնական դրւագներով:
Աշխատութիւնը պարունակում է փաստական հարուստ նիւթ հայ մշակոյթի պատմութեան համար:
مندرجات
Ինստիտուտի կողմից
Երկու տերով ծառա մը
Ատամնաբոյժն արևելյան
Շողոքորթին
Պաղտասար աղբար
Պռոյգ
Ծանոթագրություններ