«Առածանի» խորագիրը կրող ներկայ հատորը բաղկացաղ է ընդարձակ «Ներածութիւնից», ուր հանգամանօրէն վերլուծւած է հայ ժողովրդական առածների բովանդակութիւնն ու արւեստը, և «Առածների ժողովածուից», որտեղ առանձին գլուխների մէջ թեմատիկ խմբաւորմամբ ի մի են հաւաքւած հազարաւոր առած-ասացւածքներ, իրենց բազմաթիւ նամակներով ու անւանական ուղեցոյց-ցանկեր և աղբիւրների ու տեղանուների համառոտագրութիւններ:
«Ձայն համշենական» 2-րդ ժողովածուում ամփոփւած են կրասնոդարի երկրամասում ապրող համաշենցի հայերի ժողովրդական բանահիւսութեան նմուշները՝ Ջնիգի, Օրդուի և Տրապիզոնի բարբառներով ինչպէս նաև այնտեղ ստեղծագործող ժամանակակից գրողների բանաստեղծութիւններն ու արձակ գործերը:
«Ձայն համշենական» ժողովածուում ամփոփւած են Կրասնոդարի երկրամասի սևծովեան ափերին ապրող համշենցի հայերի ժողովրդական բանահիւսութեան նշումներ (մանիներ, առածներ, հանելուկներ, հեքիաթներ), ինչպէս նաև այնտեղ ստեղծագործող ժամանակակից գրողների բանաստեղծութիւններն ու պատմւածքները: