Այս հատորով փակում ենք «Որսորդական պատմւածքներ» գրքերի շարքը: Եւ քանի որ սա այդ շարքի վերջին գիրքն է, ուստի նրա մէջ զետեղել ենք նաեւ նախորդ պրակներից մնացած գործերը, որոնք գեղարւեստական տեսակէտից թոյլ լինելով հանդերձ՝ իրենց մէջ ունեն ուսանելի եւ ճանաչողական նիւթ մեր բնութեան զանազան երեւոյթների մասին: