Հատորն ընդգրկում է Մ. Նալբանդեանի՝ կեանքի վերջին շրջանում ստեղծված հրապարակախոսական և քննադատական աշխատութիւնները, որոնցից երկուսը՝ «երկու տողը» և «երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ» գրվել են արտասահմանում, իսկ միւսները՝ Պետրոպավլովեան բերդում:
Հատորն ընդգրկում է Մ. Նալբանդեանի 1846-1866 թթ. գրած 103 նամակներ:Արգելափակման տարիներին գրած ռուսերէն նամակներին կից ներկայացւած են հայերէն թարգմանութիւնները: Առաջին անգամ հատորում հրատարակւում են Նալբանդեանին ուղղւած 31 նամակ, որոնց հեղինակներ են Ի .Ս. Տուրգենևը, Մ. Ա. Բակունինը ,Ստ. Նազարեանը ,Սերովբէ Թագւորեանը և այլոք:
Հատորն ունի մանրամասն ծանօթագրութիւններ: