«Վկայք Արևելքից» V դարի հայ թարգմանական գրականութեան նւազ ուսումնասիրած յուշարձաններից է: Այն մեծ հետաքրքրութիւնն է ներկայացնում հին հայկական գեղարւեստական արձակի, հայ-ասորական գրական կապերի, ինչպէս նաև IV դարում Սասանեան Պարսկաստանի հասարակական-տնտեսական յարաբերութիւնների պատմութեան ուսումնասիրման համար:
Աշխատութեան մէջ աղբիւրագիտական և բնագիտական վերլուծութեան է ենթարկւած հայերէն թարգմանութիւնը, նշւած է նրա դերն ու նշանակութիւնը ասորերէն բնագրի ուսումնասիրման գործում:
Աշխատութեան մէջ ընդգրկւած են XII և XVI դարերի երեք արաբ հեղինակների՝ յատուկ Ալ-Համաւիի, Աբու-լ-ֆիդայի և Շադդադի գրքում պարունակւող այն հատւածներ, որոնք հարուստ նիւթ են պարունակում միջնադարեան Հայաստանի (յատկապէս նրա հարաւային շրջանների) և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական կեանքի պատմութեան տարբեր բնագաւառների, քաղաքների, արհեստների ու արհեստագործական արտադրանքի մասին:
Աշխատութեան մէջ առաջին անգամ տարաբնոյթ աղբիւրներից վերցւած լայնածաւալ նիւթի հիման վրայ տրւում են հայկական մատենագրութեան, ճարտարապետութեան, պատկերաքանդակների, լուսանկարների եւ նիւթական մշակոյթի այլ օրինակներում պահպանւած հայկական զինանշանները, դրօշները, պետական ու ազգային խորհրդանշանները: Տարբեր դարաշրջաններում դառնալով ազգի ոգեշնչման ու յաղթանակի գրաւական, այս խորհրդանշանները հայ պետականութեան եւ ազգային համախմբման իւրօրինակ վկայութիւններն են:
Հատորում առանձին ներկայացւած են Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանշաններն ու պարգեւները: Մենագրութիւնը ներառում է նաեւ, մինչ օրս անյայտ կամ ընթերցող շրջանակների համար քիչ հասանելի նիւթեր ու փաստեր:
Մաշտոցի անւան մատենադարանի հայերէն ձեռագրերի բազմահատոր Մայր ցուցակի առաջին հատորն ընդգրկում է 300 ձեռագրերի Նկարագրութիւնը:
Մայր ցուցակը կոչւած է որոշակիօրէն պատասխանելու միջնադարեան հայ մատենագրութեան հետ առնչւող ամենատարբեր մասնագիտութեան տեր գիտնականների օր աւուր աճող հարցասիրութիւններին, ինչպէս նաև գիտական ոլորտի մէջ ներգրաւելու ցարդ պատշաճ ուշադրութեան չարժանացած բազմաթիւ միջնադարեան բնագրեր:
Հատորն ունի ժամանակագրական, տեղանունների, անձնանունների մանրամասն ցանկեր: