Աշխատութեան մէջ առաջին անգամ տարաբնոյթ աղբիւրներից վերցւած լայնածաւալ նիւթի հիման վրայ տրւում են հայկական մատենագրութեան, ճարտարապետութեան, պատկերաքանդակների, լուսանկարների եւ նիւթական մշակոյթի այլ օրինակներում պահպանւած հայկական զինանշանները, դրօշները, պետական ու ազգային խորհրդանշանները: Տարբեր դարաշրջաններում դառնալով ազգի ոգեշնչման ու յաղթանակի գրաւական, այս խորհրդանշանները հայ պետականութեան եւ ազգային համախմբման իւրօրինակ վկայութիւններն են:
Հատորում առանձին ներկայացւած են Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանշաններն ու պարգեւները: Մենագրութիւնը ներառում է նաեւ, մինչ օրս անյայտ կամ ընթերցող շրջանակների համար քիչ հասանելի նիւթեր ու փաստեր: