Մաշտոցի անւան մատենադարանի հայերէն ձեռագրերի բազմահատոր Մայր ցուցակի առաջին հատորն ընդգրկում է 300 ձեռագրերի Նկարագրութիւնը:
Մայր ցուցակը կոչւած է որոշակիօրէն պատասխանելու միջնադարեան հայ մատենագրութեան հետ առնչւող ամենատարբեր մասնագիտութեան տեր գիտնականների օր աւուր աճող հարցասիրութիւններին, ինչպէս նաև գիտական ոլորտի մէջ ներգրաւելու ցարդ պատշաճ ուշադրութեան չարժանացած բազմաթիւ միջնադարեան բնագրեր:
Հատորն ունի ժամանակագրական, տեղանունների, անձնանունների մանրամասն ցանկեր: