«Վկայք Արևելքից» V դարի հայ թարգմանական գրականութեան նւազ ուսումնասիրած յուշարձաններից է: Այն մեծ հետաքրքրութիւնն է ներկայացնում հին հայկական գեղարւեստական արձակի, հայ-ասորական գրական կապերի, ինչպէս նաև IV դարում Սասանեան Պարսկաստանի հասարակական-տնտեսական յարաբերութիւնների պատմութեան ուսումնասիրման համար:
Աշխատութեան մէջ աղբիւրագիտական և բնագիտական վերլուծութեան է ենթարկւած հայերէն թարգմանութիւնը, նշւած է նրա դերն ու նշանակութիւնը ասորերէն բնագրի ուսումնասիրման գործում: