Մաշտոցի անւան մատենադարանի հայերէն ձեռագրերի բազմահատոր Մայր ցուցակի առաջին հատորն ընդգրկում է 300 ձեռագրերի Նկարագրութիւնը:
Մայր ցուցակը կոչւած է որոշակիօրէն պատասխանելու միջնադարեան հայ մատենագրութեան հետ առնչւող ամենատարբեր մասնագիտութեան տեր գիտնականների օր աւուր աճող հարցասիրութիւններին, ինչպէս նաև գիտական ոլորտի մէջ ներգրաւելու ցարդ պատշաճ ուշադրութեան չարժանացած բազմաթիւ միջնադարեան բնագրեր:
Հատորն ունի ժամանակագրական, տեղանունների, անձնանունների մանրամասն ցանկեր:
Այս գիրքը նոր փաստերով ու փաստարկներով ապացուցում է որ միևնոյն ազգի ներսում մէկից աւելի ուղղագրութեան կիրառումը հակաբանական երևոյթ է իսկ սա յղի է աղէտալի, ազգակործան հետևանքներով:
Մէկ ազգ՝ մէկ ուղղագրութիւն գիրքը տպագրւում է Հովանավորութեամբ Փարիզի Մաշտոց Միութեան որին իրենց շնորհակալութիւնն են հայտնում գրքի հեղինակը և հրատարակիչները:
Նոր Ջուղայի եւ յարակից շրջանների հայկական ձեռագրական արւեստը : Նիւթեր Մաշտոցեան Մատենադարանի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ցուցահանդէսների, յուլիս-օգոստոս 2005