Գրքում տրւած են 16-19-րդ դարերում Լեհաստանի հայ գաղթօջախներում ապրած թւով 29 հայ բժիշկների և դեղագործների համառօտ կենսագրութիւնները: Նրանցից շատերը, բացի իրենց բուն մասնագիտութեամբ զբաղւելուց, մեծ աւանդ ունեն Լեհաստանի և համաշխարհային գիտութեան, տեխնիկայի ու մշակոյթի զարգացման գործում:
Գիրքը նախատեսւած է գիտութեան, արւեստի և բժշկութեան պատմութեան, սփիւռքի, մասնաւորապէս Լեհաստանի հայկական գաղթօջախների պատմութեան, նշանաւոր հայերի կենսագրութեան խնդիրներով զբաղւող մասնագէտների, ինչպէս նաև հետաքրքրասէր ընթերցողների համար: