Գրքում տրւած են 16-19-րդ դարերում Լեհաստանի հայ գաղթօջախներում ապրած թւով 29 հայ բժիշկների և դեղագործների համառօտ կենսագրութիւնները: Նրանցից շատերը, բացի իրենց բուն մասնագիտութեամբ զբաղւելուց, մեծ աւանդ ունեն Լեհաստանի և համաշխարհային գիտութեան, տեխնիկայի ու մշակոյթի զարգացման գործում:
Գիրքը նախատեսւած է գիտութեան, արւեստի և բժշկութեան պատմութեան, սփիւռքի, մասնաւորապէս Լեհաստանի հայկական գաղթօջախների պատմութեան, նշանաւոր հայերի կենսագրութեան խնդիրներով զբաղւող մասնագէտների, ինչպէս նաև հետաքրքրասէր ընթերցողների համար:
Ինչպէս յաղթահարել վախը, կլորիկ գումար հաւաքել, լաւ սնւել ու չգիրանալ: Այս և մի քանի այլ խնդիրների շուրջ է գնում զրոյցը երեխաներին հասցեագրւած «Ի՞նչ, ինչո՞ւ, ինչպէ՞ս» գրքում: Մանուկ ընթերցողը կգտնի այստեղ ոչ մոայն պատասխաններ իրեն հուզող հարցերի վերաբերեալ, այլև զւարճալի դրւագներ իր հասակակիցների կեանքից:
Բանաստեղծ Արզուման Այվազեանի «Կղզի, որի բնակիչը ես եմ» գիրքը հեղինակի մանկական տպաւորութիւնների հիման վրայ է գրւած:
Այս գիրքը կհետաքրքրի ընթերցողների լայն շրջանակի: