Գրքում տրւած են 16-19-րդ դարերում Լեհաստանի հայ գաղթօջախներում ապրած թւով 29 հայ բժիշկների և դեղագործների համառօտ կենսագրութիւնները: Նրանցից շատերը, բացի իրենց բուն մասնագիտութեամբ զբաղւելուց, մեծ աւանդ ունեն Լեհաստանի և համաշխարհային գիտութեան, տեխնիկայի ու մշակոյթի զարգացման գործում:
Գիրքը նախատեսւած է գիտութեան, արւեստի և բժշկութեան պատմութեան, սփիւռքի, մասնաւորապէս Լեհաստանի հայկական գաղթօջախների պատմութեան, նշանաւոր հայերի կենսագրութեան խնդիրներով զբաղւող մասնագէտների, ինչպէս նաև հետաքրքրասէր ընթերցողների համար:
Գրքում տրւած են շաքարախտող հիւանդների հետաքրքրող հարցեր, շաքարային դիաբետի ախտածագման, կիլինիկայի, դեղորայքային և կուրորտային բուժման մեթոդները: Հիմնական ուշադրութիւն է դարձւած հիւանդութեան պրոֆիլակտիային:
Հավելւածում բերւած է հիւանդութեան տարբեր աստիճաններում և տարիքային տարբեր խմբերում գտնվող հիվանդների սննդային ռեժիմը:
Գիրքն առաջին հերթին նախատեսւած է շաքարային դիաբետով հիւանդների համար:
Գրքում դետեկտիվ Վէպերի (միայն այն տարբերութեամբ որ շարադրւած փաստերն աչքի են ընկնում բացարձակ հավաստիութեամբ) սենսացիոնութիւնը զուգակցվում է նարկոմանիայի բազմաթիւ կողմերին վերաբերող բժշկական և հոգեբանական հետազոտութիւնների հետ, տրվում է կապիտալիստական երկրներում թմրադեղերի օգտագործման մշտական աճի պատկերը:
Հեղինակ ը շարադրում է թմրանիւթերի գործածման հազարամեայ պատմութեան, մաքսանենգների խմբերի և թմրադեղերի վերահսկող կազմակերպութիւնների միջև մղւող կատաղի պայքարի մասին, վերլուծում է կապիտալիստական աշխարհում նարկոմանիայի բռնկման հոգեբանական, ֆիզիոլոգիական և սոցիալական պատճառները և այդ ախտի տարածմանը հակազդող ժամանակակից բուժական միջոցները: