Երգահան Լիլիթ Յամբարձումեանի և բանաստեղծ Երւանդ Պետրոսեանի «Բարև, աշխարհ» մանկական երգերի ժողովածուն նախատեսւած է նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների կատարման համար:
Երգարանում ինդգրկւած երգերը՝ որպէս օժանդակ նիւթ, կհետաքրքրեն մասնագէտներին՝ մանկապարտեզների և դպրոցների երաժշտութեան ուսուցիչներին: Երգերը նւիրւած են բնութեանը, կենդանիներին, հայրենիքին, երեխայի առօրեային և երազանքներին, խաղերին: Դրանք ուսանելի են, կնպաստեն մանուկ ունկնդրի և կատարողի գեղագիտական ճաշակի, կատարողական ունակութիւնների զարգացմանը:
Աշխատութեան մէջ լուսաբանւում են միջնադարի հայ առաջին մեծ բանաստեղծի ու երաժշտի՝ Գրիգոր Նարեկացու կեանքն ու գործը: Բնութագրւում է նրա երաժշտաբանաստեղծական ժառանգութիւնը, որպէս վաղ միջնադարի հայ հոգևոր երգաստեղծութեան դարաւոր յեղաշրջման փայլուն գագաթն ու, միաժամանակ, հետագայ վերընթացի մի կողմից օրինաչափօրէն նախապատրաստւել են V-IX դարերի հայ հոգևոր երգաստեղծութեան պատմական զարգացման բնական ընթացքը. Միւս կողմից իրենց տրամաբանական շարունակութիւնն են գտել XI-XV հարիւրամեակների Կիլիկեան և Հայաստանեան երաժշտագեղարւեստական արտադրանքով:
Աշխատութիւնը նախատեսւած է հայ երաժշտութեան պատմութեամբ զբաղւող մասնագէտների և առհասարակ հայագէտների լայն շրջանների համար:
Գրքում տեղադրւած են յիշողութիւններ ու յօդւածներ Կոմիտասի մասին՝ գրւած նրա ժամանանակակիցների ու աշակերտների կողմից:
Ժողովածուն իր ժամանակին քաջալերւել է Դերենիկ Դեմիրճեանի կողմից, որի ջերմ վերաբերմունքով արտայայտւել է այս առիթով գրւած նրա «երկու խօսք»-ում: