Գրքում ամփոփւած են hեղինակ ի արւեստաբանական այն աշխատութիւնները, ակնարկներն ու յօդւածները, որոնք լուսաբանում են նկարիչի դէրը թատրոնում, հարցը հաճախ կապակցելով ժամանակակից հայ բեմարւեստի զարգացման տարբեր փուլերի և ռեժիստուրայի գաղափարական նախասիրոյւթիւնները հետ: Թեման հնարաւորին չափ ամբողջացնելու և կրկնութիւններից խուսափելու նկատառումով , հրապարակւած նիւթերի մէջ , լրացումներից բացի, կատարւել են նաև որոշ կրճատումներ:
Հասցեագրւած է ինչպէս մասնագէտներին, այնպէս էլ այն ընթերցողիներին, որոնք հետաքրքրւում են փատերական արւեստի բազմազան հարցերով:
Թատերական օրացոյց 2010–ում տեղ են գտել թատերական արւեստի տարբեր բնագաւառների այն գործիչները, թատերա-մշակոյթաին կազմակերպութիւնները, հանրայայտ պիեսների առաջին բեմադրութիւնները, հայ թատրոնում բեմադրւած օտարազգի հեղինակները, որոնց հոբելեանական տարելիցները լրանում են այս տարի:
Ժամանակակից թատրոնի զբաղեցնող էական հարցերին մէկն էլ կլասիկ երկերի արդիական մեկնաբանութիւնն է: Այս ասպարէզում ստեղծագործական խոշոր վաստակ ունի ռեժիսոր Վարդան Աճեմեանը, որի աշխատանքը հայ դասական Հեղինակ ների երկերի բեմադրութեան վրայ արւեստաբանական մեծ հետաքրքրութիւնն է ներկայացնում: Գրքում ցոյց է տրւած, թէ ինչպէս է մեկնաբանել ու բեմադրել ռեժիսորը հայ դասականների (Գ. Սունդուկեան, Հ. Պարոնեան, Վրթ. Փափազեան և այլ Ալ. Շիրւանզադէ ) երկերը, ինչ նոր խօսք է ասել մեր թատերական արւեստի մէջ: Ուրիշ խօսքով՝ այս աշխատանքը Աճեմեանի արւեստի բնութագրութիւնն է՝ տրւած հայ դատական երկերի բեմադրութեան հիման վրայ: Գրքում արծարծւում են ռեժիսորայի հետ կապւած մի շարք տեսական ու գործնական խնդիրներ, որոնք էական նշանակութիւն ունեն մեր այսօրւայ թատրոնի համար: