Լէօի այս աշխատութիւնը, որ մինչև վերջերս գտնւում էր հեղինակի՝ անտիպ նիւթերով հարուստ արխիւում, լոյս է տեսնում առաջին անգամ: Մի քաղւած միայն հրապարակւել է «Սովետական գրականութիւն» ամսագրում: Լոյս ենք ընծայում աշխատութեան առաջին մասը, երկրորդը, որ վերաբերում է դէպքերի հիմնաւորմանը, թողնելով յետագային:
«Երկերի» առաջին հատորն ամփոփում է «Հետադարձ հայեացք» յուշերի գրքի առաջին մասը: Հեղինակը ներկայացնում է ոչ միայն իր հարուստ ու բովանդակալից կեանքի ուղին, այլև բնութագրում հայ ռուսական և եւրոպական թատերական շատ գործիչների Սիրանոյշ, Ստանիսլավասկի, Նովելլի Հայտնում իր ուրոյն ըմբռնումները դերասանական արւեստի այլևայլ հարցերի վերաբերեալ: Գիրքը հետաքրքիր է ոչ միայն մասնագէտների, այլև մասսայական ընթերցողի համար:
Ժողովածուն ամփուփում է շեքսպիրագիտական յօդւածներ և հետազոտութիւններ, որ գրել է Հեղինակ ը վերջին երեք տասնամեակի ընփացքում: Ժողովածուի մէջ ընդգրկւած են ինչպէս թատերագիտական, այնպէս էլ գրականագիտական յօդւածներ և ելոյթներ: