«Երկերի» առաջին հատորն ամփոփում է «Հետադարձ հայեացք» յուշերի գրքի առաջին մասը: Հեղինակը ներկայացնում է ոչ միայն իր հարուստ ու բովանդակալից կեանքի ուղին, այլև բնութագրում հայ ռուսական և եւրոպական թատերական շատ գործիչների Սիրանոյշ, Ստանիսլավասկի, Նովելլի Հայտնում իր ուրոյն ըմբռնումները դերասանական արւեստի այլևայլ հարցերի վերաբերեալ: Գիրքը հետաքրքիր է ոչ միայն մասնագէտների, այլև մասսայական ընթերցողի համար:
Խորհրդային միութեան ժողովրդական արտիստ Վահրամ Փափազեանի «Իմ Օթելլոն» տեսական աշխատութիւնը նւիրւած է կէսդարեայ իր փորձի վերլուծութեանը: Ինչպէս է նա ընբռնել Օթելլոյի կերպարը, ինչպէս է խաղացել այն, ում խաղընկերութեամբ, և նաև այն մասին, թէ ուրիշներն ինչ լումա են մուծել արւեստի գանձանակը՝ խաղալով այդ կերպարը կամ մեկնաբանելով համաշխարհային դրամատուրգիայի այդ գոհարը: