Գրքոյկը նւիրւած է հեթանոսական Հայաստանի պետական պաշտօնական դիցարանի պատերազմի, ռազմի և քաջութեան, կայծակի ու որոտի աստւած Վահագնի պաշտամունքի հարցին, վերլուծւում է նրան նւիրւած երգ-բանաստեղծութիւնը, որ 5-րդ դարում գրի է առել Մովսէս Խորենացին: Գիտական հարուստ նիւթն ու խոր ուսումնասիրութիւնը ընթերցողին հնարաւորութիւն են ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել Վահագն Վիշապաքաղի և նրա պաշտամունքի մասին:
Հասցէագրւում է հայ ժողովրդի պատմութեան և կրօնի մասնագէտներին ու ընթերցող լայն շրջաններին: