«Կռունկը» միջնադարեան հայ պանդխտութեան «երգ-երգոցն» է: Ամենուր սիրւած ու տարածւած այդ երգը շուրջ 400 տարւայ ճանապարհ է անցել: Սոյն գրքոյկը նոր փաստերով ամբողջացնում է «Կռունկի» հարուստ ու հետաքրքրական պատմութիւնը: Քննութեան են առնւում «Կռունկի», իբրև անհատական երգ-բանաստեղծութեան, արւեստի ու բովանդակութեան, տեղի, ժամանակի, հեղինակի, նրա պատմա-աւանդական հիմքերի ու ազդեցութիւնների հարցերը և ներկայացւում երգի մէջ միասնական քննական բնագիրը: