Հեղինակը, օգտւելով հարուստ փաստական նիւթից, ներկայացնում է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի կեանքն ու ստեղծագործութիւնը, ընթերցողին հաղորդակից դարձնում ժամանակակից աստղաֆիզիկայի հիմնահարցերին:
Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և մշակութային ժառանգութեան յուրահատուկ ընտրանի է՝ ներկայացված համառոտ հոդվածներով և նկարազարդումներով: Նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար:
Սոյն գիրքը հայ ժողովրդի մեծ վրիժառու ուսանող Սողոմոն Թեհլերյանի 1921 թւականի հունիսի 2-3ը տեղի ունեցած երկօրեայ դատավարութեան Սղագրությունմ է (նոյն թւականին Վիենաում հրատարակւել է դատավարութիւն Թալէաթ Փաշաի վերնագրով):
Նախնական հարցաքննութիւնը տեւել է 79 օր, սպանութեան օրւանից մարտի 15-ից մինչև հունիսի 1-ը:
Այս դատավարութեան փաստացի և բառացի Սղագրութեան միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է բազում փաստագրական նյութերի՝ կապւած թուք բարբարոսների կողմից հայ ժողովրդի հանդէպ իրականացւած աննախադեպ եղեռնի հետ:
Վէպը թեև նւիրւած է Գրիգոր Զոհրապին, սակայն զուտ կենսագրական բնոյթ չունի:Գործողութիւնները ծաւալւում են անցեալ դարի 80-ական թւականներից մինչև 1915-ի ապրիլը:Զոհրապից բացի վէպի հերոսներն են արևմտահայ իրականութեան ականավոր դէմքեր Ա.Արփիարեանը,Տ.Կամսարարակեանը,Լ.Բաշալեանը,Մ.Կիւրճեանը,Ա.Զոպանեանը,Ե.Օսեանը և ուրիշներ:Գործող անձերի շարքում են նաև երիտթուրքերի պարագլուխները Թալեաթը,Էնւերն ու Ջեմալը: