Գիրքը լուսաբնում է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի Կյանքն ու ստեղծագործությունը:
Հեղինակն անդրադառնում է Փարաջանովի ռեժիսորական վարպետութեան կայացմանը, մանրամասն վերլուծում նրա հիմնական ֆիլմերը՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գոյնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբը», որոնցից հիւրաքանչիւրին նվիրված է առանձին ակնարկ: Ցոյց է տրվում Փարաջանովի և իշխող համակարգի միջև ծագած հակամարդութիւնը, ներկայացվում ռեժիսորի չիրականացած մտահղացումները, արժևորում նրա ներդրումը համաշխարհային կինոարվեստում, ինչպես նաև ոչ կինեմատոգրաֆիական աշխատանքը, որոնք պահպանվում են Ս. Փարաջանովի թանգարանում:
Հասցեագրվում է ընթերցող լայն հանրութեանը:
Աշխատութիւնն ընդգրկում է կինոյի հիմնադրման ժամանակաշրջանից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկրների (բացառեալ ԽՍՀՄ-ը) կինոարւեստում և կինոարտադրութեան մէջ շուրջ 2200 հայ և ծագումով հայ գործիչերի մասնակցութեան փաստական տւեալներ, համաշխարհային կինոյի ականառու հայազգի գործիչների կեանքի և ստեղծագործութեան վերաբերեալ քննական ակնարկներ: Նախատեսւած է կինոարւեստով և հայ Սփիւռքով հետաքրքրւողների համար: