Մենագրութեան մէջ լուսաբանւում է հայ վարքագրական գրականութեան պատմութիւնը (XI-XVդդ): Բացայայտւում են գրականութեան այդ քիչ ուսումնասիրւած ժանրի առանձնահատկութիւնները և դասակարգւում նրա տարատեսակները: Առանձնակի ուշադրութիւն է դարձւած վարքագրութիւններին: Աշխատութիւնը նախատեսւած է հայագէտ-բանասէրնրի և ընդհանրապէս հայ հին գրականութեամբ հետաքրքրւողների համար:
Արևմտաևրոպական գրականութեան մէջ լայն տարածում գտած բարոյախրատական զրոյցների «Մեծ հայելի» ժողովածուն հայերէն է թարգմանել Ստեփանոս Լեհացին 1651 թ. «Հայելի վարուց» անւան տակ: Այն նոյնքան մեծ ճանաչում է գտել հայ իրականութեան մէջ և որոշակի հետք թողել գեղարւեստական արձակում:
Ներկայ գիրտաքննական հրատարակութիւնը նախատեսւում է միջնադարագէտների և ուսանողների համար: