Գրքում վեր է հանւած ուշ միջնադարի հայ մշակոյթի արժէքաւոր երկերից մէկը՝ Երեմեա Մեղրեցու անունով հրապարակւած «Բառագիրք հայոց» բառարանը: Հին ձեռագրի օգնութեամբ վերականգնւած ու ամբողջականացւած է բառարանի բնագիրը. Կատարւած են բազմաթիւ ուղղումներ ու ճշտումներ , լուծւած են հազւագոյտ ու անստոյգ կապւած հիմնական հարցերը: Նոր բնագիրը ներկայացւում է երեք լաւագոյն գրչագրերի ու բառարանի առաջին տպագրութեան տարընթերրցւածներով: Բնագիրը ունի ընդարձակ ներածական և ծանոթագրութիւներ, որոնցում ամփոփւած են Հեղինակ ի աղբիւրագիտական, բանասիրական, բառաքննական և այլ բնաոյթի դիտողութիւնները:
«Գիրք Մակբայեցւոցը» հայ թարգմանական գրականութեան հնագոյն և կարևոր յուշարձաններից է: Մեծ է յատկապէս նրա նշանակութիւնը հայոց լեզւի դասական շրջանի ուսումնասիրութեան գործում: Բնագիրը կազմւած է Մաշտոցի անւան Մատենադարանի բնագրերի հիման վրայ: Գիրքը նախատեսւում է աղբիւրագէտների, բնագրագէտ-լեզւաբանների և առհասարակ հայ հին թարգմանական գրականութեամբ հետաքրքրւողների համար:
Աշխատութեան մէջ արածարծում են հայ միջնադարեան բառարանագիտութեան սկզբնաւորման, զարգացման , տեսութեան ու բնոյթի հիմնական հարցերը, բանասիրական ու լեզւաբանական քննութեան են ենթարկւում V-XV դարերի բառարանագրական յուշարձանները , ցոյց է տրւում նրանց դէրը միջնադարեան մշակոյթի մէջ և արժէքը արդի հայագիտութեան, մասնաւորապէս հայ լեզւաբանութեան համար:
Հայ միջնադարեան բառարանագրութիւն XVI-XVII դարերի ժամանակաշրջանը հարուստ է ձեռագիր յուշարձաններով, որոնք սոյն աշխատութեան մէջ քննութեան են առնւած բանասիրական և լեզւաբանական առումով, ցոյց է տրւած նրանց դէրը մեր մշակոյթի պատմութեան մէջ և արժէքը հայ լեզւաբանութեան համար: