Գրքում վեր է հանւած ուշ միջնադարի հայ մշակոյթի արժէքաւոր երկերից մէկը՝ Երեմեա Մեղրեցու անունով հրապարակւած «Բառագիրք հայոց» բառարանը: Հին ձեռագրի օգնութեամբ վերականգնւած ու ամբողջականացւած է բառարանի բնագիրը. Կատարւած են բազմաթիւ ուղղումներ ու ճշտումներ , լուծւած են հազւագոյտ ու անստոյգ կապւած հիմնական հարցերը: Նոր բնագիրը ներկայացւում է երեք լաւագոյն գրչագրերի ու բառարանի առաջին տպագրութեան տարընթերրցւածներով: Բնագիրը ունի ընդարձակ ներածական և ծանոթագրութիւներ, որոնցում ամփոփւած են Հեղինակ ի աղբիւրագիտական, բանասիրական, բառաքննական և այլ բնաոյթի դիտողութիւնները:
«Ուղղագրական բառագրքոյկը» նպատակ ունի ձևաւորելու տարրական դասարանների աշակերտների ուղղագրական կարողութիւնները և բարելաւելու մայրենի լեզւի ուսուցումն ընդհանրապէս: Այն հիմնականում ընդգրկում է տարրական դասարանների մայրենի լեզւի ծրագրով նախատեսւած և 1-4 դասարանների դասագրքերում ու հարակից ուսումնաօժանդակ ձեռնարկներում տեղ գտած այն բառապաշարը, որն ուղղագրական ու բառակազմական արժէք ունի և օգտագործւում է երեխանների գրաւոր ու բանաւոր խօսքում:
Համանման բառարանն անհրաժէշտութիւն է կրտսեր դպրոցականի համար: Պատահական չէ, որ սոյն բառարանն ունեցել է իր նախատիպը. դեռևս 1971 թ. Ա. Ե. Տէր-Գրիգորեանի կողմից կազմւել է համանման բառարան, որն իր կազմութեան սկզբունքերով և բառահումքով նպաստել է այս բառագրքոյկի ստեղծմանը: