«Գիրք Մակբայեցւոցը» հայ թարգմանական գրականութեան հնագոյն և կարևոր յուշարձաններից է: Մեծ է յատկապէս նրա նշանակութիւնը հայոց լեզւի դասական շրջանի ուսումնասիրութեան գործում: Բնագիրը կազմւած է Մաշտոցի անւան Մատենադարանի բնագրերի հիման վրայ: Գիրքը նախատեսւում է աղբիւրագէտների, բնագրագէտ-լեզւաբանների և առհասարակ հայ հին թարգմանական գրականութեամբ հետաքրքրւողների համար: