Սոյն ուսումնասիրութիւնը նւիրւած է ՍայաթՆովայի առաջին հետազոտող Գևորգ Ախւերդեանին: Աշխատութեան մէջ հանգամանօրէն լուսաբանւած են հայ մեծ լուսաորչի ապրած ժամանակը, մշակութային բազմակողմանի գործունութիւնը, լեզւաբանական և մանկավարժական հայացքները, մատենագրական և տնտսագիտական հետազոտութիւնները:
Մենագրութեան մէջ Հեղինակը քննում է Յակոբ Պարոնեանի ստեղծագործութիւնները, նշում նրանց դեմոկրատական-ռեալիստական նպատակասլացութիւնն ու այն դէրը, որ այդ երկերը խաղացել են հայ գրականութիւնը, մասնաւորապէս սատիրական գրականութիւնը զարգացնելու ուղղութեամբ: Մենագրութեան Հեղինակ ը աւելի քանգամանօրէն կանգ է առնում Պարոնեանի խմբագրած պարբերակնների՝ ազգային կեանքում խաղացած կարևոր դէրի վրայ, ինչպէս նաև պատկերում է մեծ երգիծաբանի անցած ուղղին՝ կեանքն ու հասարակական գործունէութիւնը:
«Գրական ժառանգութեան» երրորդ հատորն ընդգրկում է XIX դարի առաջին կէսի նշանաւոր մշակութային գործիչ, բժիշկ Գէորգ Ախւերդեանի ուսումնասիրութիւնը Սայաթ-Նովայի ստեղծագործութեան մասին և 30-ից աւելի նամակներ, ուղղւած 40-50-ական թւականների մի շարք մշակութային անւանի գործիչների: Հատորը հարուստ նիւթ է տալիս հեղինակի գրական ըմբռնումների, անձնական կեանքի և միջավայրի մասին: