«Գրական ժառանգութեան» երրորդ հատորն ընդգրկում է XIX դարի առաջին կէսի նշանաւոր մշակութային գործիչ, բժիշկ Գէորգ Ախւերդեանի ուսումնասիրութիւնը Սայաթ-Նովայի ստեղծագործութեան մասին և 30-ից աւելի նամակներ, ուղղւած 40-50-ական թւականների մի շարք մշակութային անւանի գործիչների: Հատորը հարուստ նիւթ է տալիս հեղինակի գրական ըմբռնումների, անձնական կեանքի և միջավայրի մասին: