Մենագրութեան մէջ լուսաբանւում է XIX դարի առաջին կէսի ռուսական ռազմածովային նաւատորմի նշանաւոր դէմքրից մէկի՝ ծովակալ Լազար Մարկովիչ Սերբերեակովի (Ղազա Մարկոսի Կիւմուշլի-Արծաթագործեանի) կեանքն ու գործունէութիւնը: 1839 թւականից Սևծովեան առափնեայ գծի առաջին բաժանմունքի, իսկ 1851 թւականից ամբողջ գծի պէտ Լ.Մ. Սերեբրեակովը քսան տարի շարունակ ռազմական, քաղաքական և վարչական միջոցներով եռանդուն և արդիւնաւետ կերպով պայքարում էր անգլո-թուրքական ոտնձգութիւնների դէմ, հանդէս գալիս Ռուսաստանի հետ Կովկասի և Անդրկովկասի ժողովուրդների բարեկամական կապերի սերտացման և ընդլայնման օգտին: Մոսկւայի, Լենինգրադի, Ղրիմի և Երևանի արխիւներից յայտնաբերւած արխիւային նիւթերը հնարաւորութիւն են տւել լայնօրէն ուսումնասիրել ինչպէս վերը նշւած, այնպէս էլ հայ-ռուսական յարաբերութիւններին և այդ ժամանակաշրջանի Արևմտեան Կովկասի ու չերքեզահայերի պատմութեան վերաբերւող բազմաթիւ այլ հարցեր ու խնդիրներ:
Միջնադարեան հայկական ամենախոշոր գաղութներից մէկի պատմութեանն է նւիրւած սոյն մենագրութիւնը: Նրանում լուսաբանւում են այդ պատմութեան հիմնական հարցերը՝ գաղութի սկզբնաւորումը, հայ բնակչութեան տեղաբաշխումը Տաւրիկիայում 13-18-րդ դարերին, նրա զբաղմունքներն ու տնտեսական վիճակը, սոցիալ-տնտեսական յարաբարեթիւնները և ազատագրական մաքառումները գաղութում, վերջինիս դերը Ղրիմի տնտեսական-քաղաքական կեանքում և նրա կապերը հայաշատ վայրերի ու Հայաստանի հետ: Առանձին բաժիններում ուսումնասիրւում են ղրիմ-ռուսական քաղաքական և առևտրական առնչութիւններին տաւրիկեան հայերի ունեցած մասնակցութեան և ղրիմահայ մշակոյթի հարցերը:
Ժամանակագրական առումով աշխատութիւնը ընդգրկում է գաղութի պատմութիւնը նրա սկզբնաւորումից մինչև հայերի վերաբնակեցումը Ղրիմից:
Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները : Ուրւագծեր նրանց փոխյարաբերութեան քաղաքական պատմութեան հին ժամանակներից մինչև Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ յեղափոխութեան յաղթանակը
Աշխատութեան մէջ շարադրւում է 1917-1918 թւականներին հայկական հարցի լուծման ուղղութեամբ Սովետական Ռուսաստանի գործադրած ջանքերի ամբողջական պատմութիւնը: Հայկական հարցի հետ առնչւած մանրամասն վերլուծւում են 1917-1918 թւականների ռազմաքաղաքական իրադարձութիւնները, ազգային և կուսակցական բարդ յարաբերութիւնները:
Նոր նիւթերի ընդգրկմամբ հեղինակը ցոյց է տալիս, որ հայկական հարցի միակ անշահախնդիր պաշտպանը եղել է Սովետական Ռուսաստանը: