Ինչպէս հեղինակի նախորդ ժողովածուները, «Արեգակն արդար» գիրքը նոյնպէս տպգրւած է վեհացնող ռոմանտիկայով և լաւատեսութեամբ: Լիւդւիգ Դուրեանի փիլիսոփայականութեան մեկնաբանութիւնները բխում են աշխատաւոր մարդու և հողի փոխյարաբերութիւններից: Այդ են վկայում ժողովածուում տեղ գտած «Արևագիրք», «Դու տասնեօթ տարեկան են», «Կակաչ և կարապ» լիրիկո-Էպիկական պոէմները և «Անձրև և թռչուն» բանաստեղծութիւնների շարքը:
Գրքում տեղեն գտել երկու վիպակ-հեքիաթ «ինչու լքեցիր ընկերոջդ» և «բնութեան բողոքի գիրքը»: Երկուսն էլ նվիրված են մարդու և բնութեան փոխհարաբերութիւններին: Գրքի հերոսներն են թռչունները և մողեսները, եղջերուներն ու ճպուռները, ծառերն ու ծաղիկները:
Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները : Ուրւագծեր նրանց փոխյարաբերութեան քաղաքական պատմութեան հին ժամանակներից մինչև Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ յեղափոխութեան յաղթանակը
Գիրքը էսսեի, ակնարկի շնչով պատմում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի ծանր հետևանքների, դրանց վերացման համար ծաւալւած իսկապէս համաժողովրդական ու համամարդկային կամքի մեծ ուժի, այն մեծ գթասրտութեան և հերոսական սխրանքների մասին, որ հանդէս բերեցին հասկապէս փրկարար աշխատանքներում երկրի ու աշխարհի բոլոր անկիւններից եկած մարդիկ:
Հեղինակ ները՝ «Իզւեստիայի» յատուկ թղթակիցները ականատեսի շիկացած հայացքով, հարուստ փաստերով ու դրւագներով են կեանքի կոչել ամէն մի տողը, էջը: Ու ընթերցողի եզրակացութիւնն էլ մէկն է դառնում. Եթե մոլորակը մեր բոլորի տունն է, ապա միայն բոլորի միասնական ջանքերով կարող է փրկւել ու պահպանւել այն:
Այն ամենով գիրքը կարժանանա ընթերցողի մեծ հետաքրքրութեանը: