Հայ ժողովրդի պատմութեան սկզբնաղբիւրների սոյն ժողովածուի մէջ ըստ ժամանակագրական հերթականութեան ամփոփւած են հայ և օտար պատմիչների, տարեգիրների երկերում, վիմագիր արձանագրութիւններում, այլաբնոյթ գրական յուշարձաններում տեղ գտած հին Հայաստանի քաղաքական , սոցիալ-տնտեսական ու մշակոյթային պատմութիւնը վերաբերող կարևորագոյն վկայութիւնները:
Հայկական հարցը առաջացման, բովանդակութեան եւ զարգացման փուլերի մասին հայոց պատմագիտութեան մէջ գոյութիւն ունեն տարբեր տեսակներ:
Հեղինակը նորովի ընթերցողի ուշադրութեանն է ներկայացնում Հայկական հարցի պատմութեան համառոտ ուրւագիծը
Աշխատութեան մէջ շարադրւում է 1917-1918 թւականներին հայկական հարցի լուծման ուղղութեամբ Սովետական Ռուսաստանի գործադրած ջանքերի ամբողջական պատմութիւնը: Հայկական հարցի հետ առնչւած մանրամասն վերլուծւում են 1917-1918 թւականների ռազմաքաղաքական իրադարձութիւնները, ազգային և կուսակցական բարդ յարաբերութիւնները:
Նոր նիւթերի ընդգրկմամբ հեղինակը ցոյց է տալիս, որ հայկական հարցի միակ անշահախնդիր պաշտպանը եղել է Սովետական Ռուսաստանը:
Մենագրութեան մէջ հեղինակը ներլուծում է դաշնակցութիւն, հնչակ եւ ռամկավար ազատական կուսակցութիւնների հետպատերազմեան շրջանում վարած քաղաքականութիւնը եւ գաղափարախօսութեան հիմնական հարցերը: Սոյն պրոբլեմը, որի ուսումնասիրութեանը առաջինը ձեռնարկել էր Ա. Մեասնիկեանը իր «Կուսակցութիւնները գաղութահայութեան մէջ» արժէքաւոր աշխատութեամբ, անհատի պաշտամունքի տարիններին ամէնեւին չի լուսաբանւել սովետահայ պատմաբանների կողմից: