«Ալևորներ» վիպակի հերոսները, հետևում թողած պատերազմական ու խաղաղ տասնամեակները, իրենց խաղաղ մայրամուտին տրւում են յուշերին. Գոհ են, ապրել են մաքուր խղճով, հայրենի հողի ծաղկման համար չեն խնայել ոչինչ: Նրանց ապրած կեանքը դառնում է դաս հետնորդների համար:
مندرجات
Վիպակ -Ալևորներ
Պատմւածքներ- Ասպէտ պապի կշեռքը
Հացդ՝ քո ձեռքով
Ես լսեցի մի անուշ ձայն
Բահը
Հեղինակի առաջին ժողովածուում ընդգրկւած բանաստեղծութիւնները զետեղւած են երկու խորագրի ներքոյ «Խոկումի գիշերներ» և «Խորանի մէջ վանքի»:Առաջին բաժնում տեղ են գտել հայրենասիրական և խոհական, երկրորդում ՝սիրային-քնարական ներշնչանքով ողողւած երգեր
Կեանքի արագացող ռիթմերի, մարդու բարօրութեան դէմ սպառնալիքների խստացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածման, կեանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտութիւնների համար պայքարող մարդկանց մասին է հեղինակի անդրանիկ ժողուածուն:
Հեղինակը փորձում է ճանաչել մարդու ներաշխարհը՝ բնութեան քնարական ընկալման ներդաշնակութեան հետ: Շատ բանաստեղծութիւններում տեսանելի են նրա տագնապները վաղւայ օրւայ և աշխարհի բախտի նկատմամբ: Մարդկութեան գոյատևման շարժումը ընկալւում է որպէս բարու և գեղեցիկ աւանդում հայերից որդիներին և սրիոյ ու հաւատարմութեան եզրերը լեռներին ապաւինելու մէջ են:
Գուրգէն Խանջեանը նիւթը պեղում է փորձելով ճանաչել նրա առաւել մռայլ-թանձր շերտետը. Մարդու երկփեղւածութիւնը մղւում է առաջին պլան, և դիմակ-շղարշի տակ երևութանում են ջղաձիգ ծամածռութիւնները: Աստնվորի հաւիտենական հարընթացը գայթումներով ու վերթևումներով ձգտումների վազքը ներգործուն խորութեանբ են ներկայացւած գրեթէ բոլոր պատմւացքներում: