Գրքում քննարկւում են այն հիմնական հարցերը , որոնք վկայում են նախամաշտոցեան հայ գրի ու գրչութեան գոյութեան հաւանականութիւնը:
Գիրքը գրւած է հանրամատչելի լեզւով:
Յանձնարարւում է հայ ժողովրդի պատմութեամբ հետաքրքրւող լայն շրջաններին:
Աշխատութեան մէջ հեղինակը ընդհանուր գծերով նրկայացրել է Լեհաստանի եւ Արեւմտեան Ուկրայինայի հայկական գաղթավայրերի պատմութիւնը՝ նրանց կազմաւորման սկզբից մինչեւ անկումը: Քննարկւում են գաղթագնացների սոցիալ-քաղաքական եւ տնտեսական կեանքի հարցերը, նրանց մասնակցութիւնը Լեհաստանի ռազմական, տնտեսական եւ քաղաքական կեանքին:
Նախատեսւում է հայկական գաղթավայրերի պատմութիւնը ուսումնասիրողների, ինչպէս նաեւ ընթերցող լայն շրջանների համար:
Գիրքը նւիրւած է Հայաստանի գաւառներից մէկի՝ Վայոց ձորի (այժմ Եղեգնաձոր, Ազիզբեկով) աշխարհագրական նկարագրութեանը և իրադարձութիւններով հարուստ պատմութեանը: Այն բաւականաչափ ուշագրաւ փաստագրական նիւթ է պարունակում նաև մշակութային օջախների ստեղծման վերաբերեալ:
Հանձնարարւում է ընթերցող լայն շրջաններին:
Ժողովածուն ընդգրկում է խօսքի, մշակոյթի և տերմինաբանութեան գործնական նշանակութիւն ունեցող հարցերը քննող յօդւածներ: Պրակում զետեղւած են նաև այնպիսի յօդւածներ, որոնք շոշափում են գրաւոր և բանաւոր խօսքի նորմաւորման հարցերը:
Առանձին յօդւածներում քննութեան են առնւում գրական լեզւի զուգաձևութիւնները, ուղղախօսութեան, ուղղագրութեան, բառընտրութեան, բառագործածութեան հարցերը: