Աշխատութիւնը նւիրւած է ժամանակակից հայերէնի ուղղախօսութեանը: Ուսումնասիրութիւնը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում քննարկւում են ուղղախօսութեան տեսութեան հարցեր, տրւում է հայոց լեզւի գրական արտասանութեան կազմաւորման համառոտ ակնարկ , ցոյց են տրւում այն տեղաշարժերը , որոնք կատարւել են հայոց լեզւի զարգացման վերջին 50 տարիների ընթացքում, բացայայտւում են արտասանութեան մէջ առաջացած նոր առանձնահատկութիւններըն ու միտումները, նշւում են գրական արտասանութիւնից կատարւող շեղումները և այլն: Երկրորդ մասում տրւում է ժամանակակից հայերէնի գրական արտասանութեան համակողմանի նկարագրութիւնը:
«Լեզւաբանական բառարանում» բացատրւած են հայ՝ քերականական-լեզւաբանական տերմիները՝ սկսած V դարից մինչև մեր օրերը, ընդհանուր լեզւաբանական տերմիները և հասկացութիւնները: Բառարանում համառօտ տեղեկութիւնների մեծ մասն ունի ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, մասամբ և լատիներէն ու յունարէն համարժէքները կամ թարգմանութիւնները:
Բառարանը մասամբ ունի հանրագիտական բնոյթ, այն օգտակար կարող է լինել ինչպէս լեզւաբանների, այնպէս էլ ասպիրանտների, ուսանողութեան, ուսուցչութեան և առահասարակ լեզւաբանական հարցերով հետաքրքրւողների համար:
Աշխատանքը նւիրւած է հին հայերէնի (գրաբարի) խոնարհման համակարգի պատմա-համեմատական ուսումնասիրութեան:
Համառօտակի տրւում է հին հայերէնի խոնարհման համակգի համեմատական ուսումնասիրութեան պատմութիւնը, ընդհանուր գծերով ներկայացւում է խոնարհումը հնդևրոպական հիմք-լեզւում, ցեղակից լեզուներում: Քննւում են հին հայերէնի խոնարհման ձևերը, և դրանց հիման վրայ հնարաւորութիւնների սահմաններում պարզաբանւում է խոնարհման ձևերի ծագումը:
Ժողովածուն ընդգրկում է խօսքի, մշակոյթի և տերմինաբանութեան գործնական նշանակութիւն ունեցող հարցերը քննող յօդւածներ: Պրակում զետեղւած են նաև այնպիսի յօդւածներ, որոնք շոշափում են գրաւոր և բանաւոր խօսքի նորմաւորման հարցերը:
Առանձին յօդւածներում քննութեան են առնւում գրական լեզւի զուգաձևութիւնները, ուղղախօսութեան, ուղղագրութեան, բառընտրութեան, բառագործածութեան հարցերը: