Աշխատութեան մէջ քննւած են հայ ժողովրդի հին շրջանի պատմութեան մի խումբ հիմնահարցեր Հայաստանի քաղաքական վիճակը մ.թ.ա. 331-134 թթ. Արշակունիների կառավարութեան հիմնադրումը հայաստանում, արտաշիսեան հարստութեան գոյութիւնը, Արտաշէս Ա.- Արտաշէս Բ. նոյնացման սխալականութիւնը և այլն: Հանգամանալից քննութեամբ ցոյց է տրւած, որ նշւած և հարակից հարցերում ճշմարիտ են հայ պատմիչների, մասնաւորապէս Մովսէս Խորենացու տեղեկութիւնները, քան արդի հայ պատմագիտութեան մէջ ընդունւածը:
Աշխատութիւնը նախատեսւում է պատմաբանների, բանասերների, ուսուցիչների, ուսանողների և, առհասարակ հայ ժողովրդի հին շրջանի պատմութեամբ զբաղվողների համար:
Աշխատութեան հեղինակը գիտքննական ուսումնասիրութեան է ենթարկել Մովսես Խորենացու Հայոց պատմութեան ժամանակագրութեան վերականգնման նախորդ բոլոր փորձերը և աշխատել է ցոյց տալ, որ դրանից ոչ մէկը Խորենացու երկի ժամանակագրութիւնը չէ: Հեղինակի հիմնական նպատակը Խորենացու Հայոց պատմութեան ժամանակագրական համակարգի նորովի վերականգնումն է, որը նա կատարել է հայ և օտարալեզու աղբիւրների համակողմանի հետազոտութեամբ:
Աշխատութիւնը ունի գիտագործնական և ուսումնական նշանակութիւն, նախատեսւած է հայագետների, պատմութեան և բանասիրական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար ովքեր այս կամ այն չափով առնչւում են Խորենացու Հայոց պատմութեանը:
Գրքում քննարկւում են այն հիմնական հարցերը , որոնք վկայում են նախամաշտոցեան հայ գրի ու գրչութեան գոյութեան հաւանականութիւնը:
Գիրքը գրւած է հանրամատչելի լեզւով:
Յանձնարարւում է հայ ժողովրդի պատմութեամբ հետաքրքրւող լայն շրջաններին: