Նշանաւոր պարմիչ Մովսէս Կաղանկատւացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը հայ պատմագրութեան ամենաարժէքաւոր կոթողներոց է, որը արժանահաւատ ու կարևորագոյն տեղեկութիւններ է պարունակում VII-X դարերի Հայաստանի, մասնաւորապէս նրա արևելեան նահանգների ու հարևան երկիրների քաղաքական անցուդարձերի , սոցիալ-տնտեսական վիճակի և մշակոյթի վերաբերեալ:
Ցայժմ Կաղանկատւացու պատմութեան բնագիրը գիտութեանը հայտնի է եղել առանձին հիման վրայ կատարւած , մասամբ թերի հրատարակութիւններով: Սոյն բնագիրը, պատրաստւած լինելով հնագոյն և կարևոր ձեռագրերի բաղդատութեամբ, հանդիսանում է պատմագրական այդ ուշագրաւ յուշարձանի գիտական-քննական առաւել ճշգրտւած ու ամբողջական հրատարակութիւնը: