Ընթերցողի դատին ներկայացվող գիրքը յուրօրինակ հուշարձան է մեր մեծահանճար բանաստեղծի ՝ Եղիշե Չարենցի հիշատակին : Գրքում լավագույնս ներկայացվել ու նորովի վերլուծության են ենթարկվել Չարենցի գրական ժառանգության մինչ այսօր հասարակությանը անհայտ էջերը : Այն առաջին անգամ տպագրվել է 1957 թ.Կահիրում , հեղինակի Վահան Նավասարդյանի մահից հետո : Եկրորդ անգամ հրատարակվել է 1962 թ. Թեհրանում
Չարենցի ողբերգական վախճանից յետոյ մեր կեանքի մղձաւանջային պայմաններում կորստեան էին մատնւում ոչ միայն նրան հոգեմօտ մարդիկ ու նրանց կենդանի յիշողութիւնները, այլև նրա անւան ու յիշատակի հետ կապւած ամէն ինչ:
Այդուհանդերձ, ճշմարիտ ու իմաստուն խօսքի հանդէպ հաւատն անմարելի է ժողովրդի սրտում, և դա է պատճառը, որ մասունք առ մասունք դեռ ժողովում ու ի մի են բերւում պահպանւած ամէն մի յուշ ու յիշատակ՝ նպաստելու մեծ բանասեղծի լուսաւոր կերպարի առաւել ամբողջացմանը:
Գիրքը հեղինակի կեանքի որոշ յադւածների պատում-յուշագրութիւնն է, որտեղ Պարոյր Սեւակն իր մարդկային նկարագրի լուսաթաթախ գոյներով ներկայանում է որպէս էութիւն, որպէս բանաստեղծական արարումների կերպ ու տեսակ, որպէս հազւադէպ անհատականութիւն: