Մարդը չի գտել իր տեղը կեանքում, աւելի ճիշտ՝ կորցրել է այն:Եւ փնտրում է, ելք է որոնում: Այս է Ապրելու գաղտնիքը վիպակի համառօտ բովանդակութիւնը:
Պատմւածքների թեման նորից մեր օրերի մարդն է՝ իր խոհերով, ապրումներով, ժամանակի և միջավայրի հետ ունեցած իր առնչութիւններով:
Պատմավէպ, որի նիւթն է հանճարեղ Սայաթ-Նովայի կեանքը: Այն պատկերւած է Անդրկովկասի տասնութերորդ պատմութեան ֆոնի վրայ, երբ հայի, վրացի , ադրբենջանցի ժողովուրդները դարաւոր փորձութիւներում եղբայրացած՝ ծանր պայքար էին մղում պարսիկ և թուրք նւաճողների դէմ :
Երգելով ու ստեղծագործելով այդ երեք ժողովուրդների լեզուներով, Սայաթ-Նովան էլ աւելի էր ամրապնդում նրանց բարեկամութիւնը, սիրո ու մարդկայնութեան ձայնն էր հնչեցնում իր դաժան ժամանակներում:
Սգաւոր ձիւնը վիպակը սկսւում է բացարձակ հանդարտութեամբ և աւարտւում է աղետով:
Հնդկաստանից թռչող մի օդանաւ խորտակւում է Ալպեան լեռներում: Չնայած ճանապարհի վտանգաւորութեանը, երկու եղբայր ձեան և սառոյցի, անհնարին անցումների միջով հասնում են աղետի վայրը: նրանց այստեղ է առաջնորդում երջանկութեան որոնումը: Սակայն տրամագծորեն տարբեր են երջանկութեան նրանց ըմբռնումները:
Սգաւոր ձիւնը երկու եղբոր, երկու տղամարդու երկու գաղափարի անզիջում և ողբերգական բախումն է Ալպեան ձիւնոտ և դաժան լեռներում:
Գիրքն արժանացել է Պրենս Ռենիե դը Մոնակոյի մեծ մրցանակին:
Գիրքը պատմում է Լոս-Անջելեսի Հայ միութեան և նրա կազմաւորման ու մասսայականացման գործում զգալի դէր ունեցած, հասարակական գործիչ , Վարուժան Լալայեաի մասին, որի հայրենասիրական գործունեութեան 30-ամեայ հոբելեանը բոլորել է 1993 թ. հոկտեմբերին: Գրքի հիմքում ըննկած են Վ. Լալայեանի և միութեան գործունեութիւնը լուսաբանող տարբեր տարիների տեղական և արտասահմանեան մամուլի նիւթեր: Փորձ է արւել նաև հնարաւորութեան սահմաններում ներկայացնել բոլոր նրանց, ովքեր անձնւիրաբար աշխատանք են տարել միութեան բարգաւաճման համար: